Բեքհեմը կհեռանա «ՊՍԺ»-ից

Բեքհեմը կհեռանա «ՊՍԺ»-ից

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի Փարիզը:

Հիշեցնենք’ 38-ամյա ֆուտբոլիստը փարիզյան թիմի շարքերը համալրել էր ձմեռային ամիսներին’ կես տարվա պայմանագիր կնքելով: Այդպիսով, Դևիդի համաձայնագիրը ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտից հետո, ու այն երկարաձգելու ցանկություն ֆուտբոլիստը չունի:

Բեքհեմի այդպիսի որոշման պատճառները անհայտ են մնում: Սակայն ակումբի ղեկավարությունն ի դեմս նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի ֆուտբոլիստին աջակցություն է հայտնել. «Ինչպիսի որոշում էլ Բեքհեմը կայացնի, ես պատրաստ եմ այն ընդունել: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ պահպանել նրա հետ»:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անգլիացին մասնակցել է 8 հանդիպման’ առաջին րոպեներից դաշտում հայտնելով միայն մեկ դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում