Գործակալ. Գյոթցեն «Բավարիա» չի տեղափոխվել փողի համար

Գործակալ. Գյոթցեն «Բավարիա» չի տեղափոխվել փողի համար

Մարիո Գյոթցեի գործակալ Վոլկեր Ստրուտը նշել է, որ Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպանը «Բավարիա» է տեղափոխվել սպորտային պատճառներով:

-Նրա տրանսֆերը միայն սպորտային դրդապատճառներ ունի: Մարիոն 20 տարեկան է ու այդպես պետք է լինի նրա տարիքում:

Եթե նա մտածեր փողերի մասին, ապա կտեղափոխվեր «Մանչեսթեր Սիթի» կամ մեկ այլ անգլիական ակումբ: Մեզ համար դժվար չէր մերժել այդպիսի առաջարկները: Կարծում եմ’ արտասահման գնալը սխալ քայլ կլիներ նրա կողմից: Բունդեսլիգան շարժվում է այն ուղղությամբ, որ կրկին դառնալու է աշխարհի ուժեղագույն լիգան:

Կարող եմ հասկանալ, որ «Բորուսսիայի» երկրպագուների համար ավելի լավ կլիներ, եթե նա հեռանա Բունդեսլիգայից, սակայն գերմանական ֆուտբոլի համար ավելի լավ կլինի, եթե Մարիոն մնա այստեղ,- ասել է Ստրուտը Bild-ի հետ զրույցում:

Գյոթցեն ներկայումս վերականգնվում է ազդրի վնասվածքից, որպեսզի պատրաստ լինի Չեմպիոնների լիգայի եզրափակչում իր ապագա թիմի հետ հանդիպմանը: Այն կկայանա մայիսի 25-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում