Մադրիդի մրցաշար (WTA). Սերենա Ուիլյամսը դուրս եկավ եզրափակիչ
11/05/2013 15:38
Նմանատիպ
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը WTA-ի Մադրիդի մրցաշարի եզրափակչի ուղեգիր է ձեռք բերել’ կոտրելով իտալուհի Սառա Էրանիի դիմադրությունը’ 7-5, 6-2:
Հանդիպումը տևել է 1 ժամ, 34 րոպե: Ամերիկուհին վաստակել է հինգ բրեյք’ դրա հետ մեկտեղ իր մատուցումները զիջելով միայն երկու անգամ:
Սերենայի ու Սառայի անձնական հանդիպումների վիճակագրությունը ուղղակի աղետալի է իտալուհու համար’ 0-5:
Եզրափակիչ մրցավեճում Ուիլյամսի մրցակիցը կլինի Մարիա Շարապովա (Ռուսաստան) – Անա Իվանովիչ (Սերբիա) զույգի հաղթողը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում