«Ռեալն» ու «Յուվենտուսը» Իգուաինի հարցով կբանակցեն մայիսի 20-ին

«Ռեալն» ու «Յուվենտուսը» Իգուաինի հարցով կբանակցեն մայիսի 20-ին

Արգենտինացին մոտ է Թուրին տեղափոխվելուն:

«Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրված է «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով, ով արդեն անհրաժեշտ չէ մադրիդյան ակումբին: ԶԼՄ-ները հաղորդում են, որ արդեն սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել հարձակվողի ու «Ծեր Սինյորայի» ղեկավարության միջև:

Բաց է մնում միայն խաղացողի տրանսֆերի արժեքի հարցը: «Յուվենտուսը» պատրաստ է վճարել 20 մլն. եվրո, իսկ «Արքայական» ակումբը պահանջում է 25 մլն. եվրո:

Տեղեկացվում է, որ այս հարցով բանակցությունները տեղի կունենան մայիսի 20-ին: Ակնկալվում է’ կողմերը կկարողանան ընդհանուր հայտարարի գալ ու ֆորմալ կերպով կձևակերպեն տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում