Անդրես Ինյեստան տոնում է ծննդյան 29-ամյակը
11/05/2013 17:01
Նմանատիպ
1984 թվականի մայիսի 11-ին է ծնվել աշխարհի վերջին տարիների լավագույն կիսապաշտապններից մեկը` Անդրես Ինյեստան:
Ինյեստայի կարիերային, կարծում ենք, ֆուտբոլասերները քաջ ծանոթ են. այդ իսկ պատճառով էլ ներկայացնում ենք նրա մասին մի քանի փաստ.
- Առաջին պրոֆեսիոնալ պայմանագրից ստացած գումարով Ինյեստան մայրիկի համար տուն է գնել, իսկ հայրն այլևս աշխատելու կարիք չի ունեցել:
- Ինյեստայի ծնողները սպորտի հետ որևէ առնչություն չեն ունեցել. նրա ընտանիքի անդամները աշխատել են որպես մատուցողներ:
- «Բարսելոնայի» ներկայիս առաջատարներից մեկն իրականում կարող էր հանդես գալ Մադրիդի «Ռեալում», սակայն նրա ծնողները չեն հավանել «արքայական» ակումբի մարզադպրոցին հարակից տարածքը, որտեղ ստիպված էին լինելու բնակություն հաստատել:
- Ինյեստային հաճախ անվանում են «Մահ»: Այս մականունին ֆուտբոլիստն «արժանացել» է դեմքի` գունատության աստիճան ճերմակության պատճառով:
- Ինյեստայի սիրելի ճաշատեսակը տապակած հավով կարտոֆիլն է:
- Անդրես Ինյեստան տանը պահում է և չի կրում կոշիկներ, որոնք նրան փոքր տարիքում նվիրել է հայրը` երեքամսյա տքնաջան աշխատանքի գնով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում