100% համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծը մերժվել է
Նմանատիպ
ՀՀ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը առաջին ընթերցմամբ դեմ է քվերակել «Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որն իրենից ենթադրում էր խառն ընտրական համակարգից անցում դեպի 100% համամասնական ընտրակարգ: Օրինագիծը չի հաստատվել քվեարկության ընթացքում30 կողմ, 56 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Օրինագծին կողմ են քվեարկել «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաև մի քանի պատգամավորներ ԲՀԿ–ից։
Հիշեցնենք, որ օրինագիծն առաջադրվել էր ԱԺ «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների կողմից։ Մասնավորապես, օրենքի հեղինակներներն էին պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը։
Երեկ նախատեսված օրինագծի քվեարկությունը քվորումի բացակայության պատճառով տեղափոխվել էր այսօր։
Երեկ ԱԺ–ում քվեարկությունը ուղեկցվում էր ՀՅԴ կողմից կազմակերպված հանրահավաքով, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև «Ժառանգությունը» և «Հայ ազգային կոնգրեսը»։ Այսօր ևս ԱԺ–ի դիմաց ՀԱԿ–ի համակիր մոտ երկու տասնյակ քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնել օրինագծի ընդունմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում