Գյոտցեի մասնակցությունը ՉԼ-ի եզրափակչին դեռևս հաստատված չէ
11/05/2013 17:27
Նմանատիպ
«Բորուսսիայի» առաջատարներից Մարիո Գյոտցեն, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել մրցաշրջանի կարևորագույն խաղին` Չեմպիոնների լիգայի եզրափակչին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Ռեալ» հետ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել և դեռևս շարունակում է ապաքինվել:
Դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասյ առիթով ասել է.
-Հիանալի կլինի, եթե Գյոտցեն մեկ շաբաթից կարողանա մասնակցել ընդհանուր խմբի մարզումներին, այդ պարագայում նա կհասցնի պատրաստվել եզրափակչին:
Հավելենք` «Բորուսսիա»-«Բավարիա» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին` «Ուեմբլի» մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում