Լեմպարդը հաղթանակ բերեց «Չելսիին» և դարձավ թիմի պատմության լավագույն ռմբարկուն (տեսանյութ)

Լեմպարդը հաղթանակ բերեց «Չելսիին» և դարձավ թիմի պատմության լավագույն ռմբարկուն (տեսանյութ)

Անգլիայի առաջնության շրջանակներում քիչ առաջ ավարտվեց «Ասթոն Վիլա»-«Չելսի» հանդիպումը: Հյուրերը Ֆրենկ Լեմպարդի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ տոնեցին:

Հաշիվը 15-րդ րոպեին բացեց Բենտեկեն, սակայն փորձառու Ֆրենկ Լեմպարդը 61-րդ և 88-րդ րոպեներին Էդեն Ազարի կատարած փոխանցումներից հետո գրավեց մրցակցի դարպասը և ապահովեց «ազնվականներին» երեք միավորով:

Նշենք, որ այս գոլերը Լեմպարդի կարիերայում` «Չելսիի» կազմում խփած 202-րդ և 203-րդ գոլերն էին: Այսպիսով, Ֆրենկին դարձավ լոնդոնյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Այս հաղթանակից հետո «Չելսին» միավորների թիվը հասցրեց 72-ի և շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնակում: «Ասթոն Վիլան» 40 միավորով 13-րդն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում