«Բարսելոնան» նպատակադրված է գնելու Մարկո Ռոյսին

«Բարսելոնան» նպատակադրված է գնելու Մարկո Ռոյսին

Կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձելու է ուժեղացնել կազմը:

Mundo Deportivo-ի հաղորդած տեղեկություններով` այդ նպատակով «Բարսայի» ղեկավարությունը նպատակադրվել է գնելու «Բորուսսիայի» առաջատար ֆուտբոլիստներից Մարկո Ռոյսին: Մարկո Ռոյսը դիտարկվում է որպես Դավիդ Վիլյային և Ալեքսիս Սանչեսին փոխարինող: Վերջինններս, ամենայն հավանականությամբ, նոր մրցաշրջանը այլ թիմերի կազմերում կսկսեն:

Ռոյսի տրանսֆերային արժեքի մասին տեղեկություններ դեռևս չկան, սակայն  կարելի է ենթադրել` «Բորուսսիան» Մարիո Գյոտցեին վաճառելուց հետո հեշտությամբ և էժան գնով չի համաձայնի վաճառել Ռոյսի տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում