Բուֆֆոն.Կոնտեն կարող է Ֆերգյուսոն դառնալ «Յուվենտուսի» համար

Բուֆֆոն.Կոնտեն կարող է Ֆերգյուսոն դառնալ «Յուվենտուսի» համար

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն իր կարծքին է արտահայտել ակումբի ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին:

-Կոնտեն կարող է Ֆերգյուսոն դառնալ «Յուվենտուսի» համար: Համոզված եմ, որ նա կմնա մեզ հետ.նրա երակներով հոսում է սև ու սպիտակ արյուն,-ասել է իտալացի դարպասապահը մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Կոնտեի գլխավորությամբ ակումբը Տուրինում երկու անգամ նվաճել է Իտալիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում