Ռոսել. Այս չեմպիոնությունը «Բարսելոնայի» համար հատուկ նշանակություն ունի
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը կարծում է, որ իր թիմն արժանի էր Իսպանիայի առաջնությունում հաղթանակ տոնելուն, հաղորդում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք’ կատալոնական ակումբը իր պատմության 22-րդ չեմպիոնությունը ձևակերպեց այն բանից հետո, երբ «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Էսպանյոլի» հետ:
-Այս չեմպիոնությունը մեզ համար հատուկ նշանակություն ունի: Մեր թիմը իր ներդրած ուժերի համար փոխհատուցում ստացավ, ցուցաբերեց հաղթելու ցանկություն ու հաստատակամություն: Իսկապես, մենք ստիպված էինք շատ դժվարություններ հաղթահարել: Կցանկանայի ընդգծել գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի ու պաշտպան Էրիկ Աբիդալի գործոնները: Ես թիմի ելույթները գերազանց եմ գնահատում, քանի որ նրանք կարողացան այսպիսի արդյունքի հասնել այն բանից հետո, երբ թիմը լքեց ակումբի պատմության լավագույն մարզիչը,- ասել է Ռոսելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում