Մանչինի. Ես մնում եմ «Ման. Սիթիում», խոսակցությունները` անհեթեթություն են

Մանչինի. Ես մնում եմ «Ման. Սիթիում», խոսակցությունները` անհեթեթություն են

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Անգլիայի գավաթի եզրափակչում «Ուիգանից» կրած պարտությունից հետո (0:1) հերքել է իր’ ակումբից հեռանալու մասին խոսակցությունները:

-Սա լավ հանդիպում էր, Ուիգանը գոլ խփեց վերջին րոպեին ու խաղը փրկելը շատ դժվար էր: Մենք լավ չխաղացինք: Ինչու’ չգիտեմ:

Կարող էինք ավելի վաղ վճռել հանդիպման ելքը, քանի որ երկու-երեք լավ հնարավորություններ ունեինք: Սակայն, ընդհանուր առմամբ, մենք խաղացինք այնպես, ինչպես կարող ենք:

Իմ հեռանալու մասին խոսակցությունները անհեթեթություն են: Ես մնում եմ «Մանչեսթեր Սիթիում» ու այստեղ կաշխատեմ հաջորդ մրցաշրջանում,- ասել է Մանչինին:

Հիշեցնենք’ վերջերս շատ էր խոսվում, որ մանչեսթերյան ակումբն արդեն համաձայնություն է ձեռք բերել «Մալագան» գլխավորող Մանուել Պելլեգրինիի հետ ու հենց չիլիացի մասնագետն է առաջիկայում գլխավորելու թիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում