Շվայնշտայգեր. Առջևում դեռ հանդիպումներ կան, բայց մենք պետք է տոնենք չեմպիոնությունը
12/05/2013 13:34
Նմանատիպ
«Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը Բունդեսլիգայի առաջնության 33-րդ տուրում «Աուգսբուրգի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:0) չի թաքցրել էմոցիաները չեմպիոնության կապակցությամբ:
-Մենք չեմպիոններ դարձանք անհավանական արդյունքով, որը Բունդեսլիգան չէր տեսել 50 տարի շարունակ: Այնպես որ, սա ուղղակի հիանալի է:
Ինձ համար սա Գերմանիայի չեմպիոնի 6-րդ տիտղոսն է, սակայն այնպես է թվում, կարծես առաջին անգամ եմ հաղթում այս մրցանակը:
Մենք գիտակցում ենք, որ առջևում դեռ հանդիպումներ կան, սակայն այսօր մենք պետք է երկար ու լիակատար տոնենք չեմպիոնությունը,- ասել է գերմանացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում