Մեսսին պատրաստ է մասնակցել «Ատլետիկոյի» հետ խաղին

Մեսսին պատրաստ է մասնակցել «Ատլետիկոյի» հետ խաղին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի’ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ արտագնա մրցավեճում: Այս մասին հայտնել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան:

-Մեսսին մարզումային լավ շաբաթ է անցկացրել ու գտնվում է լավ մակարդակի վրա: Այս պահին կարող եմ ասել, որ նա պատրաստ է մասնակցել հանդիպմանը,- ասել է մասնագետը:

Հիշեցնենք’ «Ատլետիկո» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում