Բենզեման «Ման. Յունայթեդում» կարող է փոխարինել Ռունիին

Բենզեման «Ման. Յունայթեդում» կարող է փոխարինել Ռունիին

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է դիտարկել իր առաջատարներից մեկին’ Ուեյն Ռունիին վաճառելու հնարավորությունը ու արդեն սկսել է վերջինիս փոխարինող փնտրել:

Դևիդ Մոյեսի տեղափոխությունը «կարմիր սատանաների» մարզչական շտաբ կարող է վերջ դնել անգլիացի հարձակվողի կարիերային «Օլդ Թրաֆֆորդում», չնայած որ նրանց տարաձայնություններից երկար տարիներ են անցել ու կողմերը կարգավորել են իրենց հարաբերությունները:

Չնայած դրան, մանկունյական ակումբի ղեկավարները դիտարկում են Ռունիին բաց թողնելու հնարավորությունը ու պատրաստ են լսել այն գնորդներին, որոնք կառաջարկեն 25 մլն. ֆունտ: Հիմնական թեկնածուներ են համարվում «Բավարիան», «ՊՍԺ»-ն ու «Չելսին»:

Միևնույն ժամանակ, «Յունայթեդը» արդեն սկսել է քայլեր ձեռնարկել այն զարգացման դեպքում, եթե Ուեյնի տեղափոխությունն այդուհանդերձ կայանա: Մանկունյանցիների համար գրավիչ տարբերակ է համարվում «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման: Հարձակվողի համար նրանք պատրաստ են վճարել 30 մլն. ֆունտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում