«Բարսելոնան», բացի դարպասապահից, փնտրում է նաև պաշտպանի ու հարձակվողի

«Բարսելոնան», բացի դարպասապահից, փնտրում է նաև պաշտպանի ու հարձակվողի

«Բարսելոնայի» փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատմել է նոր մրցաշրջանից առաջ կատալոնական ակումբի տրանսֆերային գործունեությունից:

-Վալդեսը ասաց մեզ, որ չի ցանկանում մնալ «Բարսելոնայում»: Բացի դարպասապահից, մենք փնտրում ենք նաև կենտրոնական պաշտպանի ու հարձակվողի,- ասել է նա կատալոնական ԶԼՄ-ների հետ զրույցում:

Հիշեցնենք’ Վիկտոր Վալդեսը չի ցանկանում երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը: Նրա համաձայնագրի ժամկետը լրանում է 2014 թվականի հունիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում