Հայնկես. Ցուցադրեցինք Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլը
12/05/2013 15:22
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը «Աուգսբուրգի» նկատմամբ 3-0 հաշվով տոնած հաղթանակից հետո խոսել է մրցաշրջանի ընթացքի մասին:
-Բունդեսլիգայի ոչ մի թիմ չի խաղացել այնպես, ինչպես մենք’ այս տարի: «Բավարիան» ստաբիլ կերպով ցուցադրեց ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ: Ես հպարտությամբ եմ լցված իմ խաղացողների հանդեպ:
Մեր չեմպիոնությունն ու այն, թե ինչպես ընդունեցին մեզ մեր երկրպագուները, շատ բան են նշանակում: Այժմ մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մայիսի 25-ին հաղթենք նաև Չեմպիոնների լիգայի գավաթը,- ասել է Հայնկեսը:
Հիշեցնենք’ մյունխենցիները հնարավորություն ունեն այս մրցաշրջանը ավարտել ոչ թե երկու, այլ երեք տիտղոսով, եթե Գերմանիայի գավաթի եզրափակչում հաղթեն «Շտուտգարտին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում