«Ինտերն» ու «Բարսելոնան» աստղային փոխանակությո՞ւն են պատրաստում

«Ինտերն» ու «Բարսելոնան» աստղային փոխանակությո՞ւն են պատրաստում

«Ինտերը» ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանական գիծը, իսկ «Բարսելոնային» նոր դարպասապահ է պետք:

Անցած ամառ իտալական ակումբը 11 մլն. եվրոյի դիմաց «Ուդինեզեից» գնեց դարպասապահ Սամիր Հանդանովիչին: Նոր թիմում իր առաջին իսկ մրցաշրջանում սլովենացին դարձավ Անդրեա Ստրամոչիոնիի թիմի առաջատարներից մեկն ու իր վրա հրավիրեց մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը:

Նրանց թվում նշվում է նաև «Բարսելոնայի» անունը, որը ակտիվորեն փոխարինող է փնտրում Վիկտոր Վալդեսին: Սակայն «ներաձուրին» իր խաղացողին գնահատում է 30 մլն. եվրո, ինչը բարդացնում է Հանդանովիչի’ Կատալոնիա տեղափոխվելու հնարավորությունը:

Միևնույն ժամանակ, միլանցիները գործարքն իրականացնելու ելք են գտել: Բանը նրանում է, որ նրանք ցանկանում են իրենց կազմում տեսնել Սեսկ Ֆաբրեգասին ու պատրաստ են երկկողմանի շահավետ գործարք առաջարկել’ դարպասապահին հանձնել «Բարսելոնային» ու փոխարենը ստանալ իսպանացի կիսապաշտպանին: Թե ինչպիսին է այս առաջարկի շուրջ կատալոնացիների ղեկավարների վերաբերմունքը, դեռ հայտնի չէ:

Բացի Սեսկից, «Ինտերը» հետաքրքրված է նաև Մարտին Մոնտոյայի, Մարկ Բարտրայի ու Ալեքս Սոնգի ծառայություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում