«Էվերտոնը» չի արգելի` Մոյեսը խաղացողներից մի քանիսին տանի «Ման. Յունայթեդ»
12/05/2013 15:45
Նմանատիպ
«Էվերտոնը» լրացուցիչ պայմանագիր չի կնքել Դևիդ Մոյեսի հետ, ինչը կարգելի շոտլանդացի մասնագետին թիմի մի քանի խաղացողների իր հետ տանել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Daily Mail-ի տեղեկություններով’ «կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչը հանգիստ կարող է բանակցել իր ներկայիս սաների հետ’ նրանցից մի քանիսին «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխելու մտադրությամբ:
Մանկունյական ակումբի հետ վերջերս ամենահաճախը կապում են լիվերպուլյան ակումբի երկու խաղացողների’ Մարուան Ֆելաինիի ու Լեյտոն Բեյնսի անունները:
Բելգիացի կիսապաշտպանի հրաժարագինը կազմում է 23 մլն. ֆունտ ու մեծ հավանականություն կա, որ նա ամռանը կհեռանա «Գուդիսոն Պարկից»: Իսկ ահա պաշտպան Բեյնսի արժեքը գնահատվում է 15 մլն. ֆունտ, ու նա նույնպես «Էվերտոնի» առաջատարներից է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում