Լեմպարդ. Ցանկանում եմ օրինակ վերցնել Գիգզից. նա խորհրդանիշ է

Լեմպարդ. Ցանկանում եմ օրինակ վերցնել Գիգզից. նա խորհրդանիշ է

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, խոսելով իր կարիերայի ապագայի մասին, նշել է, որ իր համար օրինակ է հանդիսանում «Մանչեսթեր Յունայթեդի» 39-ամյա ֆուտբոլիստ Ռայան Գիգզը:

-Ուզում եմ շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ զգում եմ` կարող եմ խաղալ և լավ մարզավիճակում եմ: Ցանկանություն ունեմ եմ խաղալու ևս 3-4 տարի: Ես ուզում եմ օրինակ վերցնել Ռայան Գիգզից. նա խորհրդանիշ է,-ասել է Լեմպարդը:

Հիշեցնենք, որ ագլիացի ֆուտբոլիստը, երեկ 2 անգամ գրավելով «Ասթոն Վիլայի» դարպասը, դարձավ «Չելսիի» պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (203 գոլով)` շրջանցելով Բոբբի Թեմբլիգին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում