The Times. Մանչինին եկող շաբաթ կհեռացվի աշխատանքից

The Times. Մանչինին եկող շաբաթ կհեռացվի աշխատանքից

The Times-ի հաղորդած տեղեկությունների համաձայն` «Մանչեսթեր Սիթի» ղեկավարությունն արդեն եկող շաբաթ աշխատանքից կհեռացնի Ռոբերտո Մանչինիին:

Ակումբի սեփականատերերը շատ դժգոհ են իտալացի մասնագետի` այս մրցաշրջանում կատարած աշխատանքից: Հիշեցնենք, որ «Ման. Սիթին» ոչ մի տիտղոս չի նվաճել, իսկ երեկ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում զիջեց «Ուիգանին»:

Որպես Մանչինիին փոխարնող` աղբյուրը նշում է «Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի անունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում