Ռեդնապ. Մրցավարները վախենում էին Ֆերգյուսոնից

Ռեդնապ. Մրցավարները վախենում էին Ֆերգյուսոնից

«ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը վստահ է, որ մրցավարները վախենում էին «Ման. Յունայթեդի» մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնից ու երբեմն սխալ որոշումներ էին կայացնում.

-Շատ մրցավարներ հիանում էին նրանով ու վախենում վիրավորել: Նա հաղթող է ու դրա հմար էլ նման մթնոլորտ էր ձևավորել իր շուրջ: 

Երբ պետք էր խաղաժամանակն ավելացնել, մրցավարներն այնքան էին ավելացնում, որ Ֆերգյուսոնը չնեղվեր: Հատկապես երիտասարդները չէին ցանկանում տխրեցնել նրան: 

Ես ուրախ եմ, որ Մոյեսը կմարզի «Ման. Յունայթեդը»: Կարծում եմ, նրա մոտ ամեն ինչ կստացվի: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում