Ստավանգերի գերմրցաշար. Լևոն Արոնյանը պարտվեց Կարյակինին
12/05/2013 20:27
Նմանատիպ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը զիջեց առաջատար Սերգեյ Կարյակինին:
Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Արոնյանը պարտությունը կրեց 38-րդ քայլին:
Այս պարտիայից հետո Սերգեյ Կարյակինը վաստակած միավորների թիվը հասցրեց 4-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ հայ գրոսմայստերը մնաց 2 միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում