Ալեքս Ֆերգյուսոնը խնդրել է աջակցել Մոյեսին
12/05/2013 22:29
Նմանատիպ
«Ման. Յունաթեդի»` արդեն նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, «Սուոնսիի» հետ խաղից հետո հրաժեշտ տալով երկրպագուներին և ֆուտբոլիստներին, խնդրել է աջակցել թիմի նոր մարզիչ Դևիդ Մոյեսին:
-Ես հնարավորություն եմ ունեցել մարզելու մեծն բրիտանացի ֆուտբոլիստների: Հիմա «Ման. Յունաթեդի» ֆուտբոլիստները պետք է աջակցեն թիմի նոր գլխավոր մարզչին: Իմ հեռանալը չի նշանակում, որ ես կապված չեմ լինի ակումբի հետ: Այժմ ես կնայեմ թիմի խաղերը կողքից: Վերջին րոպեների գոլերը, կամային հաղթանակները…բոլորը կմնան մեր թիմի հուշերում: Ընտանքիս անունից շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, ցանկանում եմ նրանցից յուրաքանչյուրին հաջողություններ ապագայում,-ասել է Ֆերգյուսոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում