Ֆերգյուսոն. Ռունին ցանկանում է հեռանալ «Ման. Յունայթեդից»

Ֆերգյուսոն. Ռունին ցանկանում է հեռանալ «Ման. Յունայթեդից»

Ուեյն Ռունին «Սուոնսեի» դեմ խաղում ընդգրկված չէր նույնիսկ պահեստայինների թվում: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սուոնսի» խաղը վերջին հանդիպումն էր, որը «կարմիր սատանաները» անցկացնում էին Ֆերգյուսոնի գլխավորությամբ:

Սա ևս մեկ առիթ էր բրիտանական լրատվամիջոցների համար քննարկելու Ռունիի հավանական հեռանալը «Ման. Յունայթեդից»: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սըր Ալեքսն ասել է.

-Կարծում եմ, որ նա պետք է ամեն ինչ ծանրութեթև անի: Ռունին ինքն է ցանականում լքել ակումբը, բայց մենք չենք ցանկանում նրանից բաժանվել: Մենք հրաժարվել  ենք նրան վաճառելուց, բայց հիմա նա պետք է լավ մտածի: Ռունիի որոշումներն ինձանից կախված չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում