Վարանի բացակայությամբ էլ Մոուրինյոն Պեպեին չի ընդգրկի հիմնական կազմում
Նմանատիպ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն որոշել է Իսպանիայի գավաթի եզրափակչի’ «Ատլետիկոյի» հետ խաղում իր թիմի մեկնարկային կազմը, հաղորդում է իսպանական մամուլը: Պորտուգալացի մասնագետը որոշ փոփոխություններ է կատարել’ հաշվի առնելով պաշտպան Ռաֆաել Վարանի լուրջ վնասվածքը:
Եզրափակիչ խաղում առաջին րոպեներից դաշտ դուրս կգան հետևյալ ֆուտբոլիստները’ Դիեգո Լոպես, Մայքլ Էսսիեն, Սերխիո Ռամոս, Ռաուլ Ալբիոլ, Ֆաբիո Կոենտրան, Խաբի Ալոնսո, Սամի Խեդիրա, Լուկա Մոդրիչ, Մեսուտ Օզիլ, Կրիշտիանու Ռոնալդու ու Կարիմ Բենզեմա:
Այդպիսով, Մոուրինյոն կրկին հիմնական կազմում չի ընդգրկել պաշտպան Պեպեին: Հիշեցնենք’ պորտուգալացի ֆուտբոլիստը վերջերս Մոուրինյոյին կոչ էր արել հարգանք դրսևորել Կասիլյասի նկատմամբ: Մարզիչն էլ իր հերթին նշել էր, որ Պեպեն միայն մեկ խնդիր ունի, որի անունը Ռաֆաել Վարան է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում