Սքոուլզ. Վստահ եմ` ճիշտ որոշում եմ կայացրել

Սքոուլզ. Վստահ եմ` ճիշտ որոշում եմ կայացրել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Փոլ Սքոուլզը Անգլիայի առաջնության «Սուոնսիի» հետ հանդիպումից հետո (2:1) խոսել է կարիերան ավարտելու իր որոշման մասին:

-Դա, իրոք, բարդ որոշում էր: Բայց ես գիտեմ, որ այժմ դա անելու ամենաճիշտ ժամանակն է: Այս մրցաշրջանը վնասվածի պատճառով, որը ինձ շարքից դուրս թողեց չորս ամսով, այնպիսին չստացվեց, ինչպիսին կցանկանայի: Սակայն մենք տիտղոս նվաճեցինք, ուստի ընդհանրապես հեշտ չի տրվել հեռանալու որոշումը:

Ես ավելի շատ մտահոգված եմ իմ մարզավիճակի առումով, քանի որ բաց եմ թողել 4-5 ամիս: Կարճ ասած, լիովին վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, ինչի պատճառներից է նաև ֆիզիկական ներկայիս վիճակս:

Իմ հեռանալը ուշադրության կենտրոնում չէ՞. դա այնքան էլ վատ չէ, քանի որ այժմ մարզիչը հեռանում է իր պաշտոնից, իսկ Ուեյն Ռունին խնդրել է իրեն տրանսֆերի հանել,- ասել է Սքոուլզը:

Ակնկալվում է’ նա կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»’ աշխատելով որպես թիմի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի օգնական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում