Մեսսին ծնկատակի ջլի վնասվածքի հետազոտություն կանցնի
13/05/2013 14:37
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին այսօր հետազոտություն կանցնի’ կապված ծնկատակի ջլի վնասվածքի հետ:
Այդ վնասվածքը արգենտինացին ստացել է «Ատլետիկոյի» հետ երեկ կայացած մրցավեճում (2:1): Մեսսին խաղադաշտը լքեց 67-րդ րոպեին’ թիմին թողնելով 10 հոգով, քանի որ բոլոր փոփոխություններն արդեն կատարվել էին:
-Մենք ընդունեցինք հնարավոր լավագույն որոշումը: Մեսսին իրեն լավ էր զգում, սակայն ցավը կարող է վերադառնալ ցանկացած պահի: Դա բավականին տարածված է, երբ խոսքը վերաբերում է մկանային վնասվածքներին,- ասել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում