Բեքհեմ. Իմ ապագա՞ն. այժմ կարևորը չեմպիոնությունը տոնելն է

Բեքհեմ. Իմ ապագա՞ն. այժմ կարևորը չեմպիոնությունը տոնելն է

«ՊՍԺ»-ի անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը չի ցանկացել պատասխանել փարիզյան ակումբում իր ապագայի մասին հարցին: Հիշեցնենք’ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո, իսկ փարիզցիների ղեկավարությունը ցանկություն է հայտնել այն երկարաձգել ևս մեկ տարով:

-Բոլորը երջանիկ են’ և՛ երկրպագուները, և՛ մարզիչները, և՛ խաղացողները: Սա առանձնահատուկ երեկո է մեզ համար: Կարևոր է, որ թիմը շարունակի աճել նաև ապագայում: Իմ ապագա՞ն. այս պահին ինձ համար կարևորը չեմպիոնական տիտղոսի նվաճումը տոնելն է,- ասել է Բեքհեմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում