Ռոսել. Նեյմարը դուր է գալիս «Բարսելոնային», բայց նաև` այլ ակումբներին
13/05/2013 15:49
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է կատալոնական ակումբի’ «Սանտոսի» հարձակվող Նեյմարին գնելու հնարավորությունների մասին, հաղորդում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք’ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև Մադրիդի «Ռեալը»; Վերջինս խաղացողին առաջարկում է տարեկան 10 մլն. եվրո աշխատավարձ, այնքան, որքան ստանում է նաև Կրիշտիանու Ռոնալդուն:
-Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են շատ ակումբներ: Մենք նույնպես նշել ենք, որ մեր մարզչական շտաբին դուր է գալիս այդ ֆուտբոլիստի խաղը: Սակայն դա դուր է գալիս նաև այլ ակումբների մարզիչներին: Այս պահին միայն կարող եմ ասել, որ նա համարվում է «Սանտոսի» խաղացող,- ասել է Ռոսելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում