Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 29-ին մասնակցել է «Ղարաբաղ` թաքնված գանձ» տեսաֆիլմի շնորհանդեսին, որը նկարահանվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պատվերով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման ֆիլմերի ստեղծումը` այն համարելով լավ հնարավորություն ինչպես Արցախը արտաքին աշխարհին ներկայացնելու, այնպես էլ մեր երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման տեսանկյունից: