Ստավանգերի գերմրցաշար. Լևոն Արոնյանը կիսեց միավորները Թեյմուր Ռաջաբովի հետ

Ստավանգերի գերմրցաշար. Լևոն Արոնյանը կիսեց միավորները Թեյմուր Ռաջաբովի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է  Լևոն Արոնյանի մասնակցությամբ շախմատային գերմրցաշարը: 

5-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն էր, ում Արոնյանը հաղթել էր  վերջին երկու պարտիաներում: Այսօր, ցավոք, Լևոնին չհաջողվեց հաղթանակ տոնել, և շախմատիստները կիսեցին միավորները 31-րդ քայլին:

Այս պարտիայից հետո և՛ Արոնյանը, և՛ Ռաջաբովն ունեն 2,5-ական միավոր: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում