Սառա Կարբոնեռոն պայքարում է գենդերային խնդիրների դեմ

Սառա Կարբոնեռոն պայքարում է գենդերային խնդիրների դեմ

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի զուգընկերուհին` հայտնի սպորտային լրագրող Սառա Կարբոնեռոն պայքարում է գենդերային խնդիրների դեմ: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Սառայի նախաձեռնությամբ Իսպանիայի «Կարմիր խաչը» վաճառքի հանել հատուկ շապիկներ, որոնց վրա գրված է` Ուժ, հավատ և քաջություն: Այս շապիկների վաճառքից ստացված ամբողջ գումարը կտրամադրվի գենդերային խնդիրներից տուժած կանանց հարցերով զբաղվող ֆոնդերի:

Նախաձեռնության վերաբերյալ Սառա Կարբոնեռոն ասել է.

-Շատ ուրախ եմ այս ծրագրի համար: Հույս ունեմ շատ շապիկներ կվաճառվեն, և մենք կկարողանանք օգնել գենդերային խնդիրներից տուժած ավելի շատ կանանց: Ուժ, հավատ և քաջություն. այս բառերն ամբողջացնում են այն կանանց կերպարը, ովքեր երբեք չեն հանձնվում, միշտ առաջ են գնում և պայքարում են դժվարությունների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում