Դավիդ Լուիս. «Բենֆիկայի» դեմ բարդ խաղ է սպասվում

Դավիդ Լուիս. «Բենֆիկայի» դեմ բարդ խաղ է սպասվում

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը` «Բենֆիկայի» դեմ: Հիշեցնենք, որ այդ խաղը կկայանա Ամստերդամում մայիսի 15-ին:

-«Բենֆիկան»  խաղային յուրահատուկ փիլիսոփայություն ունի` նրանք ձգտում են իրենց մոտ պահել գնդակը, իսկ առամց դրա դիմել պրեսսինգի: Այնպես որ, նրանց դեմ հանդիպումը բարդ է լինելու: Չի կարելի ազատ տարածություն թողնել. պետք է ամբողջ ընթացքում վերահսկենք դրությունը և պատրաստ լինենք դժվարությունների,-ասել է Դավիդ Լուիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում