Ռոբերտո Մանչինին ազատված է աշխատանքից

Ռոբերտո Մանչինին ազատված է աշխատանքից

«Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ազատվել է աշխատանքից: Ակումբի ղեկավարության նման որոշման պատճառը մեկն է` ավարտվող մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» չի նվաճել ոչ մի տիտղոս, իսկ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում պարտություն է կրել «Ուիգանից»:

Ակումբի սեփականատեր Հալդուն Ալ-Մուբարաքն այս առիթով ասել է.

-Մանչինիի արդյունքները խոսում են իր փոխարեն: Նա արժանացել էր մեր երկրպագուների սիրուն և հարգանքին: Նա իր խոսքի տերը եղավ` մեզ պարգևեց տիտղոսներ և ուրախություն, սակայն այս հեռացումը մրցաշրջանի արդյունքների հետևանք է:

Հավելենք` Ռոբրետո Մանչինիին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Մանուել Պելեգրինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում