Սանչիս. Մոուրինյոն մտածում է ոչ միայն իր, այլև թիմի մասին

Սանչիս. Մոուրինյոն մտածում է ոչ միայն իր, այլև թիմի մասին

«Ռեալի» նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերն ու գործողությունները ոչ միշտ են ճիշտ մեկնաբանվում, հաղորդում է իսպանական մամուլը:

Շատերը կարծում են, որ պորտուգալացի մասնագետը տուժում է իր էգոիզմից, սակայն Սանչիսը իրավիճակը այլ կերպ է գնահատում:

-Շատ դեպքերում Մոուրինյոն իր խոսքերով փորձում է ուշադրությունն իր վրա հրավիրել, որպեսզի ֆուտբոլիստները լրացուցիչ ճնշում չզգան: Դա շփոթում են էգոիզմի հետ: Ճիշտ է, լինում է նաև այնպես, որ Մոուրինյոն իր գործողություններով առաջին պլան է մղում իր անձը: Իհարկե, նա մրցաշրջանից հետո կարող է հեռանալ թիմից: Բայց կգա այլ մասնագետ ու, հնարավոր է, նրա փիլիսոփայությունը ավելի համահունչ լինի «Ռեալին»,- ասել է Սանչիսը;

Հետևեք մեզ նաև Telegram-ում