Ռումենիգե. Հուսով եմ` Գյոթցեն կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Ռումենիգե. Հուսով եմ` Գյոթցեն կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հույս է հայտնել, որ Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթցեն կհասցնի ապաքինվել վնասվածքից ու մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որում կհանդիպեն գերմանական այս երկու թիմերը:

-Հուսով եմ’ Գյոթցեն կկարողանա մասնակցել եզրափակիչ հանդիպմանը,- ասել է Ռումենիգեն:

Հիշեցնենք’ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը նոր մրցաշրջանից հանդես է գալու «Բավարիայի» կազմում, որտեղ տեղափոխվել է 37 մլն. եվրոյի դիմաց: Այս տրանսֆերից հետո դորտմունդյան թիմի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն նշեց, որ իր ակումբի հարաբերությունները «Բավարիայի» հետ փոխվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում