«Ման. Սիթին» պատրաստում է Ռոբենի տրանսֆերը

«Ման. Սիթին» պատրաստում է Ռոբենի տրանսֆերը

«Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Գերմանիայից:

Daily Mail-ը պնդում է’ շատ մեծ հավանականություն կա, որ 29-ամյա ֆուտբոլիստը առաջիկա ամռանը կլքի մյունխենյան ակումբը:

Հոլանդացուն չի ցանկանում իր թիմում տեսնել «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, իսկ Ռոբենն էլ հիասթափված է նրանից, որ իրեն երաշխավորված չէ տեղը թիմի հիմնական կազմում, և «Ռեալի» ու «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը չի պատրաստվում նստել պահեստայինների նստարանին:

Տեղեկացվում է, որ Ռոբենի ծառայություններով արդեն սկսել են հետաքրքրվել Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ: Այս պայքարում առաջատար է համարվում «Մանչեսթեր Սիթին», որը պատրաստ է հոլանդացու համար առաջարկել 12 մլն. ֆունտ այն դեպքում, եթե ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները արգելքներ չդնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում