Անչելոտին հրաժարվել է «Ման. Յունայթեդը» գլխավորելուց

Անչելոտին հրաժարվել է «Ման. Յունայթեդը» գլխավորելուց

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին սըր Ալեքս Ֆերգյուսոնի’ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական նստարանը թողնելու որոշումից հետո եղել է այդ պաշտոնի գլխավոր թեկնածուն, սակայն հրաժարվել է ընդունել այդ առաջարկը, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները: Նշվում է, որ անցած շաբաթվա սկզբին «կարմիր սատանաների» ղեկավարներից մեկը զանգահարել է մասնագետին ու առաջարկ արել, սակայն Անչելոտին ասել է, որ բանավոր համաձայնություն ունի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ու չի ցանկանում այն խախտել:

Հիշեցնենք’ շոտլանդացի մասնագետին մանկունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Դևիդ Մոյեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում