Հենրիխ Մխիթարյան. Ես չխախտեցի և՛ ինձ տված խոստումս, և՛ մարզչական առաջադրանքը
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանը շարունակում է մեկնաբանություններ տալ իր գրանցած ռեկորդի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ուկրաինական Պրեմիեր լիգայի նախորդ տուրում դուբլ ձևակերպելով «Տավրիայի» հետ խաղում` Հենրիխ Մխիթարյանը դարձավ Ուկրաինայի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:
-Վերջին շրջանում ես արգելք էի դրել տասնմեկ մետրանոց հարվածների վրա. ցանկանում էի ռեկորդային ցուցանիշի հասնել հենց խաղային դրվագից խփած գոլով,-Մխիթարյանի խոսքերը մեջբերել է Terrikon-ը,-Միստերն ասել էր, որ 11 մետրանոցի դեպքում, ես իրացնեմ հարվածը. փառք Աստծո, ես և՛ չխախտեցի ինձ տված խոստումս, և՛ մարզչական առաջադրանքը:
Երեք տարի առաջ, երբ խաղում էի «Մետալուրգում», հենց «Տավրիան» ինձ խանգարեց նվաճել Ուկրաինայում առաջին տիտղոսս` հաղթելով մեզ գավաթի խաղարկության եզրափակչում: Այժմ ես ռեկորդային գնդակներ եմ խփում հենց այս թիմի դարպասը…Գուցե, այստեղ վերին ֆուտբոլային արդարություն կա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում