Ստավանգեր. Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Համերի նկատմամբ

Ստավանգեր. Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Համերի նկատմամբ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցակցվող շախմատային մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տոնեց Համերի նկատմամբ: Պարտիան ավարտվեց 24-րդ քայլին:

Հիշեցնենք, որ երեկ Արոնյանը կիսել էր միավորներն ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Այսօրվա պարտիայից հետո հայ գրոսմայստերն ունի 3,5 միավոր, իսկ Համերը մնաց 1,5 միավորով:

Հավելենք` հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վան Հաոն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում