Թուրքիայի արտգործնախարարը «զգուշացրել է» Ֆրանսիայի նախագահին նորից չկրկնել արդեն մերժված օրենքը

«Սարկոզին արդեն  կորցրել է  իր շանսերը,և եթե նա նորից փորձիդրանով պատերազմ կսկսի ֆրանսիական մշակույթի և օրենքի գերակայության դեմ»,-Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումից ժամեր հետո,  ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական  «TRT»հեռուստատեսությանը տված իր հարցազրույցի ժամանակ:Այս մասին հաղորդում է թուրքական «Cumhuriyet» պարբերականը:

Դավութօղլուն նաև նշել է,որ այդ որոշումը երկու երկրների հարաբերությունների միջև անհանգստության ալիք է բարձրացրելև ավելացրելոր Թուրքիան պետք է վերանայի Ֆրանսիայի դիրքորոշումը: «Թուրքիայի և Հայաստանի ընդհանուր պատմությունը  չպետք է զոհ գնա այս կամ այն երկրի առաջնորդի քաղաքական հավակնություններին»,-ասել է արտգործնախարարը:

Հիշեցնենք,որ Ֆրանսիայի Սենատի մի խումբ անդամներ հունվարին դիմել էին երկրի Սահմանադրական խորհուրդ`պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ընդունվել էր Ֆրանսիայի Խորհրդարանի ստորին և վերին պալատների կողմից: Այն սահմանում էր մինչև մեկ տարի ազատազրկում և 45.000 եվրո տուգանք՝ ցեղասպանության իրողությունը մերժելու համար:

Նշենք նաև, որ Նիկոլա Սարկոզին օրինագծի մերժումից հետո իր վրդովվմունքը հայտնեց բոլոր այն մարդկանց անունից, ովքեր հույսով սպասում էին բաղձալի որոշմանը՝ նշելով, որ պատրաստվում է հանձնարարել նոր օրինագծի մշակում: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստ պատգամավոր Ֆրանսուա Պյուպոնին հայտարարել է, որ պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի մշակման հարցում` ձգտելով գտնել այնպիսի կառուցողական լուծումներ, որոնք անհնարին կդարձնեն Ֆրանսիայում ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը:

պատգամավորը նաև իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ որոշումն անհավասարություն է դնում հրեական և Հայոց ցեղասպանությունների միջև: «Հուսով եմ` Սահմանդրական խորհուրդը գիտակցում է այն հետևանքները, որ կարող է առաջացնել իրենց որոշումը նաև Հոլոքոստի ժխտողականության արթնացման առումով»,- ընդգծել է Պյուպոնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում