«Բարսելոնան» տրանսֆերների վրա 50 մլն. եվրոյից ավել չի ծախսի
15/05/2013 13:10
Նմանատիպ
«Բարսելոնայի» ղեկավարությունը հաստատել է, որ ակումբը պատրաստվում է տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել այնքան գումար, որքան նշված է եղել ավելի վաղ, հաղորդում է իսպանական մամուլը:
Խոսքը գնում է 50 մլն. եվրոյի մասին: Թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան չի կարող ավելի շատ գումար ակնկալել, քանի որ ակումբը դեռ շարունակում է մարել իր պարտքերը: Սակայն դա չի նշանակում, որ տրանսֆերների վրա մեծ գումարներ ծախսելու ոչ մի հնարավորություն չկա: Դա հնարավոր կդառնա, երբ կատալոնական ակումբը վաճառի իր մի քանի ֆուտբոլիստների: Օրինակ’ դարպասապահ Վիկտոր Վալդեսը ամառային ամիսներին պատրաստվում է լքել թիմը, չնայած որ գործող պայմանագիր ունի մինչև 2014 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում