Ֆերդինանդ. 34 տարեկանում զգում եմ` ժամանակն է ճանապարհ տալ երիտասարդներին
15/05/2013 13:20
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» 34-ամյա պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով հայտարարել է Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին, մեկնաբանել է իր որոշումը, ընդգծելով, որ ցանկանում է կենտրոնանալ ակումբային կարիերայի վրա:
-Ես երկար եմ մտածել այս մասին ու կարծում եմ, որ այժմ այդպիսի որոշման իսկական ժամանակն է: 34 տարեկանում զգում եմ, որ եկել է հեռանալու ժամանակը ու պետք է ճանապարհ տալ երիտասարդներին: Դա նաև թույլ կտա ինձ կենտրոնանալ ակումբային կարիերայի վրա,- ասել է Ֆերդինանդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում