Կոնտեի ճակատագիրը «Յուվենտուսում» կորոշվի առաջիկա 48 ժամում
15/05/2013 13:29
Նմանատիպ
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն առաջիկա 48 ժամում հերթական բանակցությունները կանցկացնի ակումբի նախագահ Անդրեա Անյելիի ու գործադիր տնօրեն Բեպպե Մարոտայի հետ: Ինչպես հաղորդում են իտալական ԶԼՄ-ները, այդ բանակցությունները կորոշեն իտալացի մարզչի ճակատագիրը թիմի մարզչական նստարանին:
Չի պարզաբանվում, թե ինչ տեղի կունենա, եթե բանակցությունների ընթացքից Կոնտեն դժգոհ մնա: Սպասվում է, որ կողմերը քննարկելու են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի մարտավարությունն ու այն դիրքերը, որոնք ուժեղացման կարիք ունեն: Հիշեցնենք’ Անյելին ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կոնտեն կմնա թիմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում