Կրոյֆ. Մեսսիին երբեմն պետք է հանգստի հնարավորություն տալ
15/05/2013 13:38
Նմանատիպ
«Բարսելոնայի» լեգենդ Յոհան Կրոյֆը կարծում է, որ կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսին հանգստի կարիք ունի:
-«Բարսելոնայի» համար այս մրցաշրջանը այդքան հաջող չստացվեց, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Նույնիսկ առաջնության վերջում «Ռեալից» առաջ անցնելը չի քողարկում առկա խնդիրները: Խնդիրը ոչ թե մարզչի առողջական վիճակը կամ հաղթանակներից հագենալն է, այլ ֆիզիոթերապևտների ոչ լավ աշխատանքը: Թիմի շատ ֆուտբոլիստների մոտ վնասվածքի կրկնություններ են լինում: Մեսսին դաշտ է դուրս գալիս, նույնիսկ եթե հազիվ է քայլում ոտքերի վրա: Սակայն նա նույնպես մարդ է ու պետք է երբեմն հանգստի հնարավորություն ստանա,- լեգենդար հոլանդացու խոսքերը մեջբերում է Sport.es-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում