Շաաֆը «Վերդերը» 14 տարի գլխավորելուց հետո հեռացվել է աշխատանքից

Շաաֆը «Վերդերը» 14 տարի գլխավորելուց հետո հեռացվել է աշխատանքից

52-ամյա մասնագետ Թոմաս Շաաֆը հեռացվել է «Վերդերի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է բրեմենյան ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ վերջին 14 տարիներին թիմում աշխատած մասնագետի պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ դադարեցվել է: Պատճառը թիմի անբավարար արդյունքներն են. Գերմանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ բրեմենյան թիմը կարողացել է խուսափել Բունդեսլիգան լքելուց:

Ընդգծենք, որ Շաաֆը չի ղեկավարի թիմի գործողությունները վերջին տուրի’ «Նյուրնբերգի» հետ հանդիպման ժամանակ, իսկ մարզչական նստարանին կհայտնվի Վոլֆգանգ Ռոլֆ – Մատիաս Հեներբախ մարզչական դուետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում