Մյուլլեր. Եթե երրորդ անգամ էլ պարտվենք Չեմպիոնների լիգայի եզրափակչում, մեզ պարտվողներ կկոչեն

Մյուլլեր. Եթե երրորդ անգամ էլ պարտվենք Չեմպիոնների լիգայի եզրափակչում, մեզ պարտվողներ կկոչեն

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը գերմանական ԶԼՄ-ների հետ զրույցում ընդգծել է, որ իրեն հաճելի է Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալ Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ, ինչպես և ցանկացած այլ թիմի:

-«Բորուսսիայի» հետ հանդիպումները միշտ էլ լարված պայքարում են անցնում, իսկ ես սիրում եմ այդպիսի խաղերը: Ինձ դուր է գալիս, որ հանդիպելու ենք «Բորուսսիայի» հետ, քանի որ բոլորն այդ խաղում դաշտում իսկական շոու կցուցադրեն: Անկասկած, եկել է այս գավաթը հաղթելու ժամանակը: Եթե «Բավարիան» պարտվի եզրափակչում նաև երրորդ անգամ, ապա մեզ բոլորը պարտվողներ կկոչեն, իսկ ես դա չեմ ցանկանում,- ասել է Մյուլլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում