«Ման. Յունայթեդը» պայքարում է Սեսկ Ֆաբրեգասի համար
Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նշանառության տակ: Անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները «կապտանռնագույնների» հետ, հաղորդում է London Evening Standard-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների’ կատալոնական ակումբը պատրաստ է Իսպանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին վաճառել 20 մլն. ֆունտի դիմաց, ինչպես նաև «Բարսելոնան» դեռ ամբողջությամբ չի վճարել «Արսենալին» Սեսկի տրանսֆերի համար ու դեռ անհրաժեշտ է 5 մլն. ֆունտ: Հիշեցնենք’ նա 2011 թվականին Իսպանիայի ներկայիս չեմպիոնների կազմ տեղափոխվեց 35 մլն. ֆունտով:
Տեղեկացվում է, որ մանկունյական ակումբը իսպանացուն դիտարկում է որպես Փոլ Սքոուլզի փոխարինողի, ով ավարտում է կարիերան, ու Անդերսոնի, ով մոտ ժամանակներս կհեռանա թիմից: Սակայն Սեսկին գնելու առաջնահերթ իրավունքը պատկանում է «Արսենալին»:
Իսպանիայի ընթացիկ առաջնությոնում անցկացրած 29 խաղում Ֆաբրեգասը դարձել է 10 գոլի ու 15 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում