Պելլեգրինին չեղյալ է հայտարարել «Մալագայի» հետ պայմանագիրը
15/05/2013 15:08
Նմանատիպ
«Մալագան» ու Մանուել Պելլեգրինին բանակցություններ են վարել պայմանագրի դադարեցման վերաբերյալ: Չիլիացի մասնագետի ներկայիս պայմանագիրը իսպանական ակումբի հետ գործում էր ևս երկու տարի, սակայն կողմերը չկարողացան փոխզիջման գնալ, ու Պելլեգրինին ստիպված չի լինի համաձայնագրի խախտման համար տուգանք վճարել:
Այդպիսով, հուլիսի 1-ին 59-ամյա մասնագետը վերջնականապես կհեռանա թիմից: Ըստ Malaga Hoy թերթի տեղեկությունների’ Պելլեգրինին արդեն երկամյա պայմանագիր է համաձայնեցրել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում